ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Լուկաշենկոն ներողություն է խնդրել Պուտինից

Լուկաշենկոն ներողություն է խնդրել Պուտինից
07.12.2018 | 21:47

Ռուսաստանի և Բելառուսի նախագահների միջև երեկ ԵԱՏՄ նիստի ժամանակ տեղի ունեցած վիճաբանությունը մեծ արձագանք է ստացել: Սոցիալական ցանցերում օգտատերերը քննարկում եմ միջադեպն ու կատակում:


Այսօր արդեն Լուկաշենկոն լրագրողներից մեկի հետ զրույցում խոստովանել է՝ ստիպված է եղել ներողություն խնդրել Վլադիմիր Պուտինից:
«Վատ ձևակերպումներ ունեցա, ինչի պատճառով ստիպված եղա ներողություն խնդրել այսօրվա հավաքի առաջնորդից: Բացատարությունս բուռն է եղել, ինչը, ավելի լավ է, դուք չլսեք»,- ասել է նա:
Բելառուսի նախագահը հայտնել է նաև, որ մյուս շաբաթվա ընթացքում պատրաստվում է հանդիպել Պուտինի հետ ու պարզաբանել բոլոր հարցերը:
Հիշեցնենք, որ երեկ Սանկ Պետերբուրգում տեղի ունեցած ԵԱՏՄ նիստի ժամանակ Լուկաշենկոն Բելառուսին Ռուսաստանի կողմից տրամադրվող գազի գնի մասով բանավիճել էր Պուտինի հետ՝ ասելով, թե կապույտ վառելիքը թանկ են վաճառում իրենց:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4441

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ